ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը բացահայտել է Արտաշատում երկու մարդու մահվան պատճառ դարձած կրակոցների դեպքը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածներն ազգականներ են։
Ըստ ոստիկանության՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 21։00-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել հրազենային վնասվածքներով 4 քաղաքացի, որոնցից 15-ամյա Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է:
Գերատեսչությունը պարզել է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում, զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ, Արտաշատի բնակիչներ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և 45-ամյա տղամարդն իրենց մոտ առկա հրացաններով կրակել են իրար վրա, ինչի հետևանքով Արտակ Մաթևոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Միջադեպի հետևանքով 2 անձ մահացել է, 4-ը ստացել է մարմնական վնասվածքներ։
Ոստիկանությունից հավելել են, որ պարզվել են վիճաբանության պատճառն ու դեպքին առնչվող այլ հանգամանքներ, որոնք «այս պահին հրապարակման ենթակա չեն»։ Նշվում է նաև, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ: