Ավտոմեքենաների հեղուկ գազի, սեղմված բնական գազի և գազոլինի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը բյուջե է վերադարձրել պետությանը պատճառված 118 մլն դրամ (387 հազար դոլարի) վնասը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ ՍՊ ընկերության պատասխանատու անձինք 2020 թվականի հունվար ամսից մինչև 2023 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում թաքցրել են ընկերության հարկման օբյեկտը և պետբյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ 6 անձի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։ 4 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ 2-ի նկատմամբ կիրառվել է համակցված գրավ և բացակայելու արգելք։