Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատանը տեղի ունեցած կողոպուտի և խուլիգանության դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեն հարուցել է վարույթներ և հետախուզում հայտարարել, Armenia Today-ին հայտնեց գերատեսչության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ նրա՝ գործ է հարցվել ՔՕ 253 հոդվածի (կողոպուտ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով) և ՔՕ 297 հոդվածի (խուլիգանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով) հատկանիշներով։
«Վարույթի շրջանակներում 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետխուզում»,- ասաց նա։
Աբրահամյանի խոսքով՝ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը տվյալ անձանց գտնել և ներակայացնել վարույթն իրականացնող մարմնին։
News.am-ի տեղեկությամբ՝ իրավապահները փնտրում են Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին և նրա թիկնապահներին, որոնք առնչվում են վերը նշված միջադեպին։