Իրավապահները Վայքում հայտնաբերել են Գորիսի բանտից Երևան տեղափոխվելիս փախուստի դիմած՝ առանձնապես ծանր հանցանքի համար կալանավորվածին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ կալանավորը Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հայկազ Թ.-ն է, ով, հասնելով Վայոց ձորի վարչական շրջան, Վայքի տարածքից նա դեռևս անհայտ հանգամանքներում դիմել է փախուստի։
Այսօր ավելի վաղ ArmLur-ը հայտնել էր, որ իրավապահներին հրահանգ էր տրվել ուժեղացված հսկողություն սկսել ՀՀ բոլոր տարածքներում՝ կապված Գորիսի բանտից առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող կալանավորի փախուստի հետ։