Ընդդիմադիր «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանն արդարացվել է կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով, հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ քննիչը որոշել է քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղադրյալի արդարացման դատավճռի հիման վրա։
Հովհաննիսյանը հիշեցրել է, որ Չախալյանը և խմբի մի շարք անդամներ ձերբակալվել էին խմբակային խուլիգանություն կատարելու դեպքով նախաձեռնված վարույթով։ Հետագայում նախաձեռնության ներկայացուցիչներն ազատ էին արձակվել, իսկ Չախալյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Փաստաբանն ընդգծել է, որ դեպքի տեսագրությունները ցույց են տվել, որ Չախալյանի գործողություններում հանցակազմ չկա։ Նա հավելել է, որ դիմելու են դատարան՝ Չախալյանին հասցված բարոյական վնասի փոխհատուցման նպատակով։
«Կամք» նախաձեռնության հիմնադիրը ձերբակալվել էր մայիսի 16-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Մայիսի 19-ին դատարանը Չախալյանին ազատել էր կալանքից՝ որպես խափանման միջոց կիրառելով տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։ Հուլիսի 22-ին նա ազատվել էր տնային կալանքից։