Հակակոռուպցիոն դատարանի վճռով Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակցից հօգուտ Հայաստանի 79 մլն դրամ (գրեթե 200 000 դոլար) կբռնագանձեն, հայտնել են Գլխավոր դատախազությունից։
«Նոյեմբերի 19-ի վճռով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիթորինգի բաժնի նախկին գլխավոր մասնագետ Նաիրա Տեր-Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ»,- ասված է հայտարարության մեջ։
Նոյեմբերին 12-ին հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն Armenia Today-ին հայտնել էր կոմիտեի կողմից քննվող գործով Երևանի Կենտրոնի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի չորս աշխատակցի երկու ամսով կալանավորելու մասին։