Արթիկ քաղաքում 34-ամյա տղամարդնն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին՝ իր վրա հարձակված շներին կրակելու խոստովանությամբ, հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել կենդանապաշտպաններից դեռևս նոյեմբերի 10-ին։ Նրանք հայտնել են, որ նախորդ օրն Արթիկի Լմբատ-2 թաղամասում երկու օր է ընկած է երեք շան կրակված մարմին:
Նոյեմբերի 20-ին բաժին ներկայացած տղամարդը հանձնել է «ԻԺ-17» մոդելի հրացան և հայտնել, որ այն մոտ մեկ ամիս առաջ գտել է թաղամասի աղբամանում և պահել եղբոր չբնակեցված բնակարանում, իսկ նոյեմբերի 7-ի ուշ երեկոյան այդ նույն հրացանով կրակել է իր վրա հարձակված թափառող շներին: