Նոյեմբերի 14-ին հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ, Երևանի բնակիչ, 67-ամյա Անդրեյ Վերանյանի դին, գրում է Shamshyan.com-ը։
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը դին հայտնաբերել է իր աշխատասենյակում։
Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, Քննչական կոմիտեում դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- հավելել է կայքը։