Պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ են տեղափոխել 22 քաղաքացու, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 125 մեքենա։
Նշվում է, որ պարեկներն ավտոճանապարհներին արձանագրել են տարբեր խախտումներ, շրջել են նաև բակերում, դպրոցների հարակից տարածքներում։
«Մի քանի ժամում պարեկները մայրաքաղաքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3715 խախտում։ Մասնավորապես, հայտնաբերվել են չամրակապված վարելու՝ 1136, իսկ վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու և հեռախոսից օգտվելու՝ 361 դեպք։ Արձանագրել են հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 34, թաղանթապատված ապակիներով վարելու՝ 111 դեպք, ինչպես նաև 936 այլ իրավախախտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։