Դեկտեմբերի 16-ին խոշոր չափի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական Արմեն Մարկոսյանը, գրել է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակ-Աշտարակ խաչմերուկում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա: Ոստիկանները տեղում զննությամբ պարզել են, որ ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
«Mercedes-ի վարորդ Մարկոսյանի մոտ հայտնաբերել են խոշոր չափի «մարիուխուանա» տեսակի թմրամիջոց։ Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել»,- հավելել է կայքը։