Դատարանը «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենի նկատմամբ պատիժ է նշանակել 10 տարի ժամկետով ազատազրկումն ու վճռել հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 325 միլիոն 600 հազար դրամ, հայտնել է Գլխավոր դատախազությունը։
Նախկին գործադիր տնօրենը 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում մաս-մաս կանխիկացրել ու հափշտակել է իրեն վստահված գումարը։ Գումարից 226 միլիոն 464 հազար դրամը հաշվից հաշիվ փոխանցելու՝ քողարկելու և մասնատելու եղանակով, օրինականացրել է:
2019 թվականի հունվարին նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ նախկին ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը, որը պատժվում է աատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը, փողերի լվացումը, պատժվում է աատազրկմամբ՝ մինչև 12 տարի ժամկետով):