Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել, Armenia Today-ին հաստատել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ մեկնաբանելով Armlur.am-ի լուրը, ըստ որի՝ դեկտեմբերի 19-ին հիվանդանոցում 14-ամյա երեխա է մահացել։
Կայքի տեղեկություններով՝ երեխային հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում:
«Ըստ նախնական վարկածի՝ նա մեծ քանակի կոլխիցին տեսակի դեղահաբ է ընդունել։ Իրավապահները դեպքով քննություն են սկսել»,- հավելել էր կայքը։
«Արաբկիր» ԲԿ-ից դեկտեմբերի 9-ին տեղեկացրել էին 14-ամյա երեխայի մահվան մասին։ ԲԿ-ն տեղեկացրել էր, որ երեխան տանը մեծ քանակությամբ դեղեր էր ընդունել և սուր թունավորմամբ տեղափոխվել Ալավերդու հիվանդանոց, որտեղից էլ՝ «Արաբկիր» ԲԿ, ուր երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել։ Նույն օրը Քննչական կոմիտեն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնել։