Երևանի «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի և «Վաղարշ և որդիներ» կոնցեռնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի, հայտնում է ArmLur.am-ը։
Կայքի տեղեկություններով՝ «Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը պահանջել է վերացնել 2024 թվականի հոկտեմբերի 17-ի վարչական ակտը։
«ՊԵԿ-ը, դատելով ստեղծված իրավիճակից, ստուգում է անցկացրել, «Ոսկու աշխարհ»-ում խախտումներ հայտնաբերել և ենթարկել վարչական պատասխանատվության, ինչի հետ սեփականատերը չի համաձայնվել և դիմել է դատարան»,- ենթադրել է կայքը։