Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Խոսնակը չի հստակեցրել, թե ինչ հոդվածով է մեղադրանքը և ասել է, որ այս պահին այլ մանրամասներ չեն կարող հայտնել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Գևորգյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել էր դեկտեմբերի 20-ին։
Գևորգյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի դեկտեմբերից։ 2015-2021թթ․ զբաղեցնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը։