2024 թվականի դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը վճռել է Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանից և նրա կնոջից՝ Աննա Գասպարյանից, (նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը-խմբ․) հօգուտ Հայաստանի բռնագանձել 654 894 872 ՀՀ դրամ, տեղեկացրել է դատարանը։
Դատարանը նրանց ունեցվածքը ապօրինի ծագում ունեցող գույք է ճանաչել։
654 894 872 դրամից 10 825 000 դրամը 2007 թվականի արտադրության MERCEDES-BENZ CL 63 AMG մակնիշի ավտոմեքենայի շուկայական արժեքն է, 359 307 185 դրամը՝ ապօրինի եկամտի մնացորդ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման արդյունքում առաջացած գումար։ Վճռով 284 762 687 ՀՀ դրամը անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող գումարն է։
Դատարանը վճռել է Գևորգյանից և Գասպարյանից համապարտությամբ հօգուտ ՀՀ-ի որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել նաև
13 300 000 դրամ՝ որպես 2018 թվականի արտադրության JEEP WRANGLER 3.6 մակնիշի ավտոմեքենայի 76 տոկոսի շուկայական արժեք։