Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Գուրգեն Աֆրիկյանը կնշանակվի ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ, տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Աֆրիկյանն ԱՆ Պրոբացիայի ծառայության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցնում է 2023թ․ սեպտեմբերից։
Դեկտեմբերի 5-ին Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը վարչապետի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, որը ղեկավարում էր 2023 թվականի սեպտեմբերի 18-ից։
Փաշինյանը նոյեմբերի 15-ին կառավարության նիստում քննադատել էր իրավապահ մարմինների աշխատանքը և ասել, որ իրեն չի բավարարում երկրում տիրող հանցավորության մակարդակը, իր «համբերության բաժակը լցվել է», և ինքը կկատարի համապատասխան որոշումներ։ Վարչապետի քննադատությանը հաջորդել էր նոյեմբերի 18-ին իրավապահ մարմինների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը։