Քրեական ոստիկանությունը Հրազդանի կիրճում ձերբակալել, այնուհետ ազատ է արձակել փաստաբան, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին, իր Facebook-յան էջում հայտնել է Բաբայանը։
Նա հավելել է, որ ձերբակալել են նաև իր ընկերներին։
«Գնում էինք սնվելու, ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները»,- գրել է նա։
Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողն իրեն հայտնել է, որ «ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով»։
Այնուհետ Բաբայանը գրել է, որ իրեն ազատ են արձակվել։ Ոստիկանությունը, նրա խոսքով, պնդել է, որ ի տարբերություն ընկերների, իրեն ապօրինի զենքով կրելու մեջ չեն կասկածում։