Skip to main content
Աջակցություն 05 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
27 Նոյ, 18:19
Հասարակություն

Վերցրո՛ւ ռեզյումեդ, արի՛ տոնավաճառ. նախարարության հերթական էքսպոն

Աշխատանքն է արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու միակ միջոցը. Զարուհի Բաթոյան

img

Գործատու-աշխատող տետատետ հանդիպումը կայացնելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունը հերթական աշխատանքի տոնավաճառն էր կազմակերպել։ Շինարարական ոլորտից մինչև սպասարկում, թեթև արդյունաբերությունից մինչև բանկային գործ. 70 և ավել ընկերություն այսօր ներկայացրեց ընդհանուր հաշվով մոտ 1200 թափուր աշխատատեղ։

Տոնավաճառին մասնակցում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով իր բացման խոսքում նշեց.«Աշխատանքն է արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու միակ միջոցը, որովհետև ամենափոքր հնարավորությունները օգտագործելով միայն կարող ենք հասնել մեծ ձեռքբերումների։ Մենք շատ անելիքներ ունենք աշխատանքային պայմանների բարելավման, նոր  հնարավորությունների և աշխատատեղերի ստեղծման գործում»:

Armenia Today

Ծրագրի ու դրա ընձեռած հնարավորությունների մասին մեզ հետ խոսեց Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը։ Նա մասնավորապես նշեց.

«Այս ծրագիրը սկսել ենք իրագործել դեռ 2008 թվականից։ Այն կազմակերպել ենք զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում՝ միտում ունենալով անմիջական կապ ապահովել աշխատանք փնտրողի և գործատուի միջև։ Սա լավ հնարավորություն է վերցնել ռեզյումեն, գալ տոնավաճառին ու տեղում զրուցել գործատուի հետ»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը։

Աշխատանքի այսպիսի տոնավաճառները ոչ միայն Երևանում, այլև մարզերում են կազմակերպվում։ Այս տարի սա թվով իններորդն է, տարին կեզրափակեն նոյեմբերի 29-ին՝ Եղվարդում կայանալիք աշխատանքի տոնավաճառով։

Սիմոնյանի պնդմամբ՝ հետադարձ կապ անշուշտ կա. տոնավաճառից հետո ամփոփում են արդյունքները, կապ հաստատում գործատուների հետ՝ գրանցելու, թե ով որքան ռեզյումե ստացավ, քանի հոգի աշխատանք գտավ, դե իսկ այցելուների կարծիքն իմանալու համար տրամադրում են հարցաթերթիկներ։

Armenia Today

Մասնագիտությամբ ծրագրավորող Հրանտ Մաթևոսյանն առաջին անգամ չէ, որ այցելում է աշխատանքի տոնավաճառներին, սակայն արդյունքն ու արդյունավետությունն իրեն այնքան էլ չեն գոհացնում. «Իհարկե շատ ընկերություններ կան, որ ներկայացնում են թափուր աշխատատեղեր, բայց հաճախ է եղել՝ դիմել եմ, այդպես էլ արձագանք չեմ ստացել։ Այնուամենայնիվ շարունակում եմ գալ, տեսնել՝ որ ընկերություններն ինչ աշխատանք են առաջարկում»։

Այցելուներից մեկն էլ ԵՊՀ ուսանող Գոգի Լոլոյանը, չնայած դեռ չի գտել իրեն հարմար աշխատանք, սակայն նշում է. «Շատ ընկերություններ կան, որոնց մասին չգիտեի. եկա, իմացա։ Դեռ իմ ուզած աշխատանքը չեմ գտել։ Բայց այսօր իմացա, որ Քանաքեռում կարի արտադրամաս կա, որտեղ զինվորների համար համազգեստ են կարում»։

 

Աննա Կոստանյան

Թեգեր: Զարուհի Բաթոյան, Աշխատանքի Տոնավաճառ