Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
28 Նոյ, 13:51
Արցախ

2020-2021թթ. կնվազեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները

Արցախում ամբողջովին կարդիականացվի 3G (շարժական ինտերնետ) ցանցը

img

Նոյեմբերի 28-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ ԱՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը հայտնել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները:

Ռոումինգի ծառայությունների սակագները նվազելու են հետևյալ չափերով՝
-ելքային զանգերի սակագները՝ շուրջ 25%-ով, այնուհետեւ նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
-մուտքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
-տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչեւ 65%,
-կարճ sms հաղորդագրությունների սակագները՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:

Համաձայն գերիշխող օպերատորի կողմից ներկայացված ծրագրի՝ 2018-2019 թվականներին ընկերության կողմից սկսված 15,0 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների և ժամանակակից սարքավորումների ձեռքբերման շնորհիվ ամբողջովին կարդիականացվի 3G (շարժական ինտերնետ) ցանցը, որն իր հերթին կհանգեցնի շարժական համացանցի ունակության բարձրացմանը շուրջ 10 անգամ. գործող 50 Մբիթ/վրկ հզորությունը կաճի մինչև 500 Մբիթ/վրկ:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ վերոնշյալ աշխատանքների արդյունքում էական բարելավումը բաժանորդների կողմից կնկատվի 2020 թվականի ընթացքում:

Թեգեր: Ռոումինգ, Արցախ