Skip to main content
Աջակցություն 05 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
28 Նոյ, 16:46
Տնտեսություն

Հայաստանում տնտեսական հեղափոխությունը արդեն իրողություն է․ Տիգրան Խաչատրյան

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ընդդիմադիրներն անտեսում են այն կարևոր փոփոխությունները, որոնք Հայաստանի իրականության մաս են կազմում

img

Հայաստանում տնտեսական հեղափոխությունը արդեն իրողություն է, այն տեղի է ունեցել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ընդդիմադիրներն անտեսում են այն կարևոր փոփոխությունները, որոնք Հայաստանի իրականության մաս են կազմում։

«Ընդդիմադիրները, ովքեր պնդում են, որ հնարավոր չէ, իրենց թվում է, որ դա մի բան է, որ պետք է տեղի ունենա ապագայում, և անտեսում են այն կարևոր փոփոխությունները, որոնք մեր իրականության մի մասն են»,- ընդգծել է Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայատանում արհեստական մենաշնորհներ չկան, և չեն կարող լինել, կոռուպցիա չկա և չի կարող լինել, հավասար մրցակցային պայմաններում բոլորն ազատ են իրենց գաղափարներն իրագործելու։ Սա այն հեղափոխական փոփոխություն է, որը մեր տնտեսական կյանքի մի մասն է:

Տիգրան Խաչատրյանն անդրադարել է նաև այն հարցին, թե նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է՝ 7.1 տոկոսն իրական ցուցանիշ չէ, և իրական աճը 3.0-3.5 տոկոսի միջակայքում է, նախարարն ասաց, որ Բագրատյանը առանց հիմնավորումների ամեն ինչ կարող է ասել:

Թեգեր: Տիգրան Խաչատրյան, Տնտեսական Հեղափոխություն