Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
29 Նոյ, 09:36
Հասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնին նվիրաբերվել է մոտ 10 մլն դոլար

Հեռուստամարաթոնը կրել է «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագիրը

img


«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ 4 ժամ հեռարձակվելուց հետո շարունակվել է Լոս Անջելեսում։

Այն ընդհանուր առմամբ տևել է 12 ժամ։ Հանգանակվել է 9 միլիոն 856 հազար 100 դոլար՝ աշխարհի տարբեր երկրներից։

«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։

Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար:

Թեգեր: «Հեռուստամարաթոն-2019», «Հայաստան» Համահայկական Հիմնադրամ