Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
29 Նոյ, 11:49
Հասարակություն

Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանն ընդունել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը

Ես ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ ամեն ամիս 23 դոլար նվիրաբերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին. Սերժ Թանկյան

img

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից իրեն ուղղված մարտահրավերը:

«Ես ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ ամեն ամիս 23 դոլար նվիրաբերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին,- նշել է Սերժ Թանկյանը:

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերն ընդունել է նաևԱմերիկյան Reddit սոցցանցի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

«You got it, @Nikol Pashinyan»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Ալեքսիս Օհանյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ուղիղ եթերում նվիրատվություն անելու կոչով դիմել է Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին:

Թեգեր: Թանկյան, Փաշինյան, Օհանյան, ''Հայաստան'' համահայկական հիմնադրամ