Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
30 Նոյ, 07:07
Աշխարհում

Մադրիդում Գրինփիսի ակտիվիստները հսկայական պաստառ են տեղադրել ընդդեմ սպառողական հասարակության

Պաստառը հայտնվել է «Սև ուրբաթ» օրն այն թաղամասում, որտեղ բազմաթիվ խանութներ կան

img

Բնապահպանական Գրինփիս կազմակերպության ակտիվիստները ուրբաթ օրը հսկայական պաստառ են փակցրել Մադրիդի կենտրոնում ընդդեմ սպառողական հասարակության: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պաստառի վրա գրված է. «Սպառումը կլիմայական ճգնաժամ է»: Պաստառը փակցված է այն փողոցում, որտեղ մեծ թվով խանութներ կան, և «Սև ուրբաթ» օրվա կապցությամբ գործում են վաճառքի ցածր գներ:

Նշենք, որ դեկտեմբերի 2-13-ը Մադրիդում անցկացվում է Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի վեհաժողովի 25-րդ նիստը: Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն աշխարհի շուրջ 200 երկրների պատվիրակություններ, այդ թվում տարբեր երկրների 50 բարձրադիր ներկայացուցիչներ:

Թեգեր: Մադրիդ, Գրինփիս