Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
30 Նոյ, 12:16
Աշխարհում

Կոլումբիայում հատուկջոկատայինները 3 լրագրողի են ձերբակալել

Կոլումբիայում արդեն 9-րդ օրն է, ինչ շարունակվում են բողոքի ցույցերը

img

Կոլումբիայում 9-ը  օր անընդմեջ չեն հանդարտվում հակակառավարական ցույցերը։ Այս մասին հայտնում  է  Anadolu  գործակալությունը։

Հարյուր հազարավոր մարդիկ բողոքում են հասարակական կարծիքի առաջնորդների դեմ մահափորձի, աշխատավարձերի ու կենսաթոշակների՝  կառավարության  փոփոխության պլանների դեմ։ 

Ըստ աղբյուրի՝  Կոլումբիայի կառավարությունը, որը չկարողացավ համաձայնության գալ արհմիությունների, ՀԿ-ների և ուսանողների հետ, շարունակում է բանակցություններ վարել տարբեր կողմերի հետ «Մեծ ազգային երկխոսության» շրջանակներում:

Նշվում  է, որ Կոլումբիայի հյուսիսում գտնվող Բարանկիլյա քաղաքում  ոստիկանական հատուկ նշանակության ջոկատը մի քանի ժամով ձերբակալել է ազդեցիկ El Heraldo թերթի երեք թղթակիցների:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Կոլումբիայի հակակառավարական ցույցերի ընթացքում ևս  հատուկջոկատայինները  կիրառել են արգելված զինամթերք, ինչպես, օրինակ, արցունքաբեր գազով նռնակներ և այլն։

Թեգեր: Կոլումբիա, հակակառավարական ցույցեր