Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
30 Նոյ, 15:05
Տարածաշրջան

Նաիրա Զոհրաբյանը մարտահրավեր է նետել Մեհրիբան Ալիևային

Ես Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու․ Նաիրա Զոհրաբյան

img

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր Ֆեյսբուքյան կայքէջում գրառում  է կատարել, որով մարտահրավեր է նետում Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Ես challenge եմ անում Մեհրիբանին ու Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու։

Ադրբեջանի փոխնախագահ, Իլհամի կին Մեհրիբան Ալիևան խոսել է իր երազանքի մասին, ու էդ երազանքը, պարզվում է, Արցախում մուղամ լսելն է: Իհարկե, մեր արտաքին գերատեսչությունը ինչ-որ մի մակարդակով պիտի պատասխաներ Մեհրիբան խանումին, որը շարքային ադրբեջանցի «կնիկ» չէ, որի սիրտը Ղարաբաղում մուղամ լսել է ուզում, այլ այդ երկրի փոխնախագահն ու նախագահի ամենահավանական թեկնածուն է:
Բայց քանի որ այս բաջին հատկապես վերջին շրջանում անցնում է քաղաքական, դիվանագիտական կոռեկտության բոլոր սահմանները, ես challenge , մարտահրավեր եմ նետում Ադրբեջանի փոխնախագահին ու վստահ ասում եմ` ինքը Արցախում հաստատ մուղամ չի լսի, բայց ես խոստանում եմ Բաքվում Կոմիտաս լսել ու լսելու եմ»:

Թեգեր: Նաիրա Զոհրաբյան, Մեհրիբան Ալիևա, Կոմիտաս