Skip to main content
Աջակցություն 08 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10304')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 582)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 184)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 121)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 75)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 669)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
01 Դեկ, 02:00
Տարածաշրջան

Վրաստանը մինչև 2023 թվականն Ադրբեջանից տարանցման համար կստանա ավելի քան 1,1 մլրդ խմ գազ

Մինչև 2026 թվականն Ադրբեջանը պատրաստվում է Թուրքիա փոխադրել 31 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը կավելացնի տարանցման համար Վրաստանին հատկացվող բաժինը

img

«Հարավային գազային միջանցքով»  Ադրբեջանից կապույտ վառելիքի տարանցման դիմաց Վրաստանի ստացած գազի ընդհանուր ծավալը մինչև 2023 թվականը կգերազանցի 1,1 մլրդ խմ-ը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Վրաստանի կառավարության հրապարակված հաղորդագրության մեջ:

«Այսօրվա դրությամբ Ադրբեջանից Թուրքիա գազի տարանցման համար Վրաստանը ստանում է փոխադրվող վառելիքի ընդհանուր ծավալի 5 տոկոսը, ինչը տարեկան կազմում է 6 մլրդ խորանարդ մետր բնական գազի տարանցումից 300 մլն խորանարդ մետր։  Եթե ապագայում «Հարավային գազային միջանցքով» տարեկան իրականացվի 23 մլրդ խմ գազի տարանցում, Վրաստանը կստանա ավելի քան 1,1 մլրդ խմ ՝ որպես տարանցիկ երկիր», - ասված է հաղորդագրության մեջ:

Կառավարության տվյալներով ՝  մինչեւ 2026 թվականն Ադրբեջանը պատրաստվում է Թուրքիա 31 մլրդ խմ գազ տեղափոխել, ինչը կմեծացնի տարանցման համար Վրաստանին հատկացվող բաժինը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը թուրքական Էդիրնայում ՝ Հունաստանի հետ սահմանին, տեղի է ունեցել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) գործարկման պաշտոնական արարողությունը։  Դրան մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Գազատարի սկզբնական թողունակությունը, որը դիտարկվում է որպես «Թուրքական հոսքի» հնարավոր մրցակից, կկազմի տարեկան 16 մլրդ խորանարդ մետր գազ։  Այդ ծավալներից 6 մլրդ խմ-ը մնալու է Թուրքիայում, իսկ 10 մլրդ խմ-ը՝  կփոխադրվի Եվրոպայի հարավ։  TANAP-ը Հարավային գազային միջանցքի մի մասն է, որը Բաքվից մինչև Իտալիայի հարավ ձգվում է Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքով:

Թեգեր: Վրաստան, Ադրբեջան, Հարավային Գազային միջանցք