Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցել է «ImagineArmenia» ֆորումին

Զարեհ Սինանյանը ֆորումի շրջանակներում հանդես է եկել ելույթով

img

Ուկրաինա կատարած աշխատանային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «ImagineArmenia» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված ֆորումին: Այս մասին տեղեկատվություն է տարածել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Զարեհ Սինանյանը կարևորել է սփյուռքի տարբեր համայնքներում նման հավաքների իրականացումը և նշել, որ նմանատիպ հարթակները հրաշալի հնարավորություն են ընձեռում սփյուռքի տարբեր համայնքներում ապրող հայրենակիցների համար խոսելու հայրենիք-սփյուռք գործակցության, համայնքի և հայրենիքի միջև կապի ամրապնդման հետագա հնարավորությունների, հայրենադարձության և այլ օրակարգային հարցերի մասին։

Սփյուռքի գործերի հանձնակատարը նշել է, որ Ուկրաինայի հայ համայնքը սփյուռքում իր մեծությամբ 4-րդն է ու ֆիզիկապես բավական մոտ հայրենիքին, և Հայաստանն էլ իր հերթին Ուկրաինան համարում է բարեկամական երկիր:

Զարեհ Սինանյանը նաև խոսել է Հայաստան-սփյուռք գործակցության քաղաքականության ուղենիշների, ուժեղ Հայաստան-ուժեղ սփյուռք բանաձևի, ամուր պետականության կարևորության, սփյուռքում առկա մարտահրավերների, հայրենադարձության կարևորության և հնարավորությունների, համապատասխան օրենքի նախագծի մշակման ընթացքի մասին:

Սփյուռքի գործերի հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը, հաջորդ տարի կազմակերպվելիք երեք համաժողովները՝ Հայաստան-սփյուռք համաժողովը, գործարարների և բարերարների, քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների հավաքները, որոնցից առաջինի ընթացքում առաջնային կլինի Համահայկական խորհրդի նախանշումն ու ձևավորումը, երկրորդի դեպքում՝ սփյուռքի գործարարների միջև ցանցային կապերի ձևավորումը և Հայաստանի բիզնես միջավայրին ծանոթությունը, երրորդի պարագայում՝ ծանոթությունների և կապերի հաստատումը:

Թեգեր: Զարեհ Սիանյան, «ImagineArmenia» Ֆորում