Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի համար սպառնալիք է․ Զոհրաբ Մնացականյան

Նման փաստաթղթերով բացահայտվում են Հայաստանի նկատմամբ Անկարայի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերագրվող ծրագրի անվանումն ու մանրամասները

img

Հայաստանը հավատարիմ է իր դիրքորոշմանն ու պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն թուրքական կողմից նկատում է լրիվ այլ ուղղությամբ վարվող քաղաքականություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք հայ-թուրքական հարաբերություններում վերջին շրջանում առաջընթաց կա թե՝ ոչ։ 

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների՝ առանց նախապայմանների, սակայն դրա համար 2 կողմ է պահանջվում, իսկ երկրորդ կողմի քաղաքականությունը աշխատում է ամբողջովին այլ ուղղությամբ:

Թուրքիայի սպառնալիք լինելն արտահայտվում է իր վարած քաղաքականությամբ, իր գործողություններով և հռետորաբանությամբ»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի շարունակվող շրջափակումը, Թուրքիայի կողմից հարաբերություններ հաստատելու ցանկության կամ որևէ քայլի բացակայությունը, Ադրբեջանին ռազմական-քաղաքական անվերապահ աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում, արտահայտում են Հայաստանի համար անվտանգային սպառնալիք: 

«Հայաստանի համար Թուրքիայի կողմից սպառնալիքը բխում է իրականացվող քաղաքականությունից, գործողություններից և հռետորաբանությունից: Հայաստանն իր դիրքորոշումն արտահայտել է և մնում է դրան հավատարիմ»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը։

Խոսելով Ցյուրիխի արձանագրությունների մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ արձանագրությունները մերժել է հենց Թուրքիան, իր հավատարմությունն իր իսկ ստորագրություններին ձախողել է հենց Թուրքիան: 

«Այդ ամենը գոնե տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ, ոչ թե հարյուր տարի առաջ: Միջազգային հանրությունը ևս ականատես է եղել այդ զարգացումներին»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Անդրադառնալով թուրքական զինուժի գլխավոր շտաբի փաստաթղթերի արտահոսքին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ նման փաստաթղթերով բացահայտվում են Հայաստանի նկատմամբ Անկարայի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերագրվող ծրագրի անվանումն ու մանրամասները:  

«Անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակման իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ պնդում կա, ապա առաջին հերթին դա պետք է անի թուրքական կողմը: Եվ իրենցից դեռ որևէ արձագանք չենք լսել: Կարիք չունեմ ասելու, որ, բնականաբար, հարցը պարունակում է լուրջ մտահոգություն, և մենք շարունակելու ենք դրան հետևել»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Թեգեր: Զոհրաբ Մնացականյան, Հայաստան, Թուրքիա