Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
02 Դեկ, 19:57
Տնտեսություն

Երևանում առաջին անգամ կանցկացվի «Silicon Mountains» համաժողովը

«Silicon Mountains»-ի հովանու ներքո ակնկալվում է բացահայտել ՏՀՏ հատվածում Հայաստանի ներուժը

img

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել  մամուլի ասուլիս՝  նվիրված դեկտեմբերի 4-5-ը Երևանում կայանալիք «Silicon Mountains» համաժողովին։ Այն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարության և ՏՀՏ գործատուների միության հետ համատեղ` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ։ Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

««Silicon Mountains»-ը նվիրված է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին»,-ասել է նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը նշելով, որ համաժողովում կշոշափվեն արհեստական բանականության, իրերի ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերների, տնտեսությունում դրանց կիրառելիության հետ կապված հարցեր։

Կարևորվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական, դոկտոր Տակեո Կանադեի մասնակցությունը հյուրի կարգավիճակում։

 ««Silicon Mountains»-ի հովանու ներքո ակնկալվում է բացահայտել ՏՀՏ հատվածում Հայաստանի ներուժը՝ գտնելով համագործակցության հեռանկարային ոլորտներ, ինտեգրելով մեր հմտություններն ու բացառիկ ունակությունները:  Այս ամենի նպատակը նորարարությունների խրախուսումն է, տեխնոլոգիական առաջադիմությունը, նպատակների միասնաբար իրագործումը»,-նշել է «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

ՏՀՏ գործադիրների միության  տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ներկաներին տեղեկացրել է,որ պատահական չի ընտրվել  համաժողովի  անվանումը «Silicon Mountains»՝ Սիլիկոնյան սարեր, այն ներկայացնում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի տեսլականն ու նպատակները։ Նրա խոսքով՝ միջոցառումը հնարավորություն կտա ևս մեկ անգամ Հայաստանը նշելու տեխնոլոգիական քարտեզի վրա, աշխարհին ներկայանալով ոչ միայն որպես ՏՀՏ լուծումներ կիրառող, այլև այդ լուծումներն  արտահանող երկիր։

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի բիզնես համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափերին, ուսանողներին կներկայացնեն և կքննարկեն առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում, իսկ դեկտեմբերի 5-ին կայանալիք B2B հանդիպումները ուղղված կլինեն ՏՀՏ «խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ:

 

 

 

Թեգեր: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, համաժողով