Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Կական նշել է աշխարհի լավագույն դարպասապահն ու երկու լավագույն հարձակվողները

 Ըստ բրազիլացի ֆուտբոլիստի՝ Ալիսոնը ներկա պահին աշխարհի լավագույն դարպասապահն է

img

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Կական նշել է, թե ովքեր են աշխարհի լավագույն դարպասապահն ու երկու լավագույն հարձակվողները: Այս մասին հայտնում է Sky Sports, փոխանցում է armsport.am-ը։

 Ըստ բրազիլացի ֆուտբոլիստի՝ Ալիսոնը ներկա պահին աշխարհի լավագույն դարպասապահն է։

«Ֆաբինյոն լավագույն կիսապաշտպաններից մեկն է, իսկ Ֆիրմինոն ու Լուիս Սուարեսը լավագույն հարձակվողներն են»,-ասել է Կական։

ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում Ալիսոնը մասնակցել է 17 հանդիպման «Լիվերպուլի» կազմում ու 7 գնդակ է բաց թողել։ Ֆիրմինոն Պրեմիեր լիգայում մասնակցած 25 խաղերում 8 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել։

Լուիս Սուարեսը Իսպանիայի Պրիմերայում 17 հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

 

Թեգեր: Կակա, Ալիսոն, Ֆիրմինո, Լուիս Սուարես