Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ռուս և հայ դիվանագետները շատ առանցքային հարցերի շուրջ հանդես են գալիս միասնական ճակատով․ Կոպիրկին

Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակ դրել Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանին

img

Ռուս և հայ դիվանագետները շատ առանցքային հարցերի շուրջ հանդես են գալիս միասնական ճակատով։  Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

Նրա խոսքով՝ նման պատմական բեռով և ավանդույթներով Ռուսաստանը և Հայաստանը, «դատապարտված են սերտ փոխգործակցության և գործընկերության՝ հաշվի առնելով, որ  շատ ընդհանուր շահեր ունենք այս բարդ աշխարհում»:
Ընդ որում, նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ 

«Մենք դաշնակիցներ ու ռազմավարական գործընկերներ ենք, իսկ ժողովուրդների հարաբերությունները եղբայրական բնույթ են կրում։ Այդ ամենն արտացոլվում է նաև մեր դիվանագիտական հարաբերություններում, որոնք կրում են ինտենսիվ բնույթ» ,- ասել է նա։ 

Նշենք, որ ռուս դիվանագետների մասնագիտական օրվա կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ փետրվարի 10-ին ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակ դրեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս նշանավոր բանաստեղծ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանին:

Թեգեր: ՌԴ Դեսպան Սերգեյ Կոպիրկին, Հայ-Ռուսական Հարաբերություններ