Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ներդրվում է սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ․ օրենսդիրը քննարկել է մի շարք նախագծեր

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքների նախագծերի փաթեթները քննարկվել են առաջին ընթերցմամբ

img

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Այս մասին հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունից։
Խորհրդարանի քվեարկությամբ ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում չեն ներառվել գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին», ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած Կառավարության հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած  «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրինագծերը քվեարկությամբ ընդգրկվել են նստաշրջանի օրակարգում:

Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են հերթական նիստերի օրակարգը:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կառավարության ծրագրին համահունչ նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ՝ էապես նոր բովանդակությամբ:

Փոխնախարարը նշել է, որ առաջարկվող կառուցվածքային փոփոխությունը մեծապես կնպաստի սոցիալական ծառայությունների կենտրոնների աշխատանքների բարելավմանը, դրանց կառուցվածքային մոդելի վերջնականացմանը, լիարժեք կայացմանը:
Նախագծի ընդունմամբ՝ կիրականացվի բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատում:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Կարեն Սարուխանյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկել է առաջին ընթերցմամբ:
Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է խնամակալության նպաստ ստանալու իրավունք սահմանել տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ ճանաչվածներին, որոնք հաշվառված են խնամակալության նպաստի համակարգում:

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:
ՀՀ Կառավարության դրական  տեսակետը հարակից ելույթում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ելույթ ունեցած  պատգամավորները կարևորել են օրենսդրական նախաձեռնության ընդունումը՝ ներկայացնելով  մի շարք առաջարկներ, որոնք  ուղղված էին խնամակալ անձանց սոցիալական հարցերի կարգավորմանը:

Թեգեր: ՀՀ Ազգային Ժողով