Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Հայաստանում տեղի կունենա զենքի և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2020» ցուցահանդեսը

Ակնկալվում է, որ զենքի և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2020» երրորդ միջազգային ցուցահանդեսին ներկա կլինեն ավելի քան 500 մասնագետ և 6550 այցելու

img

Երևանում 2020թ․ մարտի 26-28-ը «ԵրևանԷքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա զենքի և պաշտպանական տեխնոլոգիաների  «ArmHiTec-2020» երրորդ միջազգային ցուցահանդեսը։

Ինչպես նշվում  է armhitec.com կայքում, ցուցահանդեսին ներկա կլինեն զենքի, հատուկ տեխնիկական միջոցների և անվտանգության համակարգերի մասնագետներ ԱՊՀ-ից և Հեռավոր Արևելքից։ Ցուցահանդեսի հիմնական գործնական նախագծերը տեղի կունենան մարտի 26-ին և 27-ին։

Ակնկալվում է, որ զենքի և պաշտպանական տեխնոլոգիաների  «ArmHiTec-2020» երրորդ միջազգային ցուցահանդեսին ներկա կլինեն Ուժային կառույցների և նախարարությունների ղեկավարներ, մասնագետներ, որոնք աշխատում են պաշտպանության, պետության ներքին և արտաքին անվտանգության ապահովման ոլորտում, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀԱՊԿ-ից, ավելի քան 500 մասնագետ և 6550 այցելու։

Հաղորդվում  է, որ ցուցահանդեսը կուղեկցվի ընդլայնված գործնական նախագծով, որը հնարավորություն կտա ուսումնասիրելու շուկան , գտնելու գործընկերներ, կբացի նոր հեռանկարներ բարիդրացիական հարաբերությունների և համագործակցային կապերի ամրապնդման համար։

Նախագծի հիմնական միջոցառումներն են լինելու գիտագործնական վեհաժողովները․ «Բարձր տեխնոլոգիաներ․ մարտահրավեր ժամանակակից պատերազմներին», «Արհեստական բանականությունը և նրա կիրառումը»,  «ՀՕՊ-ի խնդիրները ապագա պատերազմների բնույթի փոփոխման համատեքստում»։

Թեգեր: Հայաստան, «ArmHiTec-2020»