Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Առաջիկա գիշերվանից սկսած՝ հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն․ Գագիկ Սուրենյան

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով

img

Հայրապետության տարածքում օդի ջեմաստիճանն աստիճանավար կբարձրանա։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Պայմանավորված արևմուտքից եկող տաք օդային հոսանքներով՝ առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն»,- գրել է Սուրենյանը։

Այսօր գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով։

ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենը հավելել է, փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով կտեղա ձյուն։

Թեգեր: Գագիկ Սուրենյան, Եղանակը Հայաստանում