Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն աշխուժացնող ազդեցություն կունենա տնտեսության վրա․ Փաշինյան

Վարչապետը կոչ արեց արտերկրի մեր հայրենակիցներին գալ Հայաստան, մասնակից դառնալ ընտրական տուրիզմին

img

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն աշխուժացնող ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ  հայտարարեց ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:

«Նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ ՀՀ տնտեսության վրա ազդող հիմնական գործոնը ապագայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների ունեցած վստահությունն է: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների վստահությունը ապագայի հանդեպ ավելի կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն էլ ավելի կմեծանա: Համոզված եմ, որ քարոզարշավը ոչ միայն բացասական ադյունք չի ունեն տնտեսության վրա, այլև կունենա աշխուժացնող արդյունք», - ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները պատրաստվում են գալ Հայաստան քվեարկելու համար։ Վարչապետը նկատեց, որ ստեղծում ենք տուրիզմի մի տեսակ, որը ընտրական տուրիզմն է։ 

Նա նաև կոչ արեց բոլորին գալ Հայաստան՝ նշելով, որ այժմ հնարավոր է անհամեմատ ցածր գներով ավիատոմսեր գնել:
«Քարոզարշավը չի կանգնեցնելու այն հսկայական կապիտալ ծախսերը, որ Կառավարությունը պլանավորել է, սա լուրջ խթան է տնտեսական ակտիվացմանը, այդ թվում անշարժ  գույքի շուկայում առկա ակտիվությունը ևս նոր խթան է լինելու»,-նկատեց կառավարության ղեկավարը։

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, Սահմանադրական Բարեփոխումներ