Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով մեղադրյալներից մեկն ազատվել է կալանքից

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը

img

Հունվարի 30-ին զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով երեք մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխվել է։ Այս մասին  հայտնեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը: 
Նրա փոխանցմամբ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։

Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված  ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս մահը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էքրեական գործ, կատարվում է նախաքննություն: Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դավիթ Առաքելի Մովսիսյանի, Խաչիկ Արմենի Գասպարյանի, Սպարտակ Արթուրի Ավետիսյանի նկատմամբ  որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Թեգեր: Վահրամ Ավագյան, Զինծառայողի Սպանություն