Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. ակնկալում են հրատապ արձագանք

ՀՀ ՊԵկ նախկին նախագահը ստացիոնար պայմաններում բուժման կարիք ունի

img

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը քրեական վարույթն իրականացնող մարմնի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից Գագիկ Խաչատրյանի իրավունքները և ազատությունները խախտող գործողությունների և անգործության, ինչպես նաև նրա նկատմամբ դրսևորվող վատ վերաբերմունքի վերաբերյալ դեռևս սույն թվականի փետրվարի 3-ին բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին հայտնում է Խաչատրյանի փաստաբանական թիմը։
Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայացված բողոքում մանրամասն նկարագրվել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել Գ.Խաչատրյանի նկատմամբ սույն քրեական գործի քննության սկզբից մինչ օրս:

Ըստ պաշտպանի՝ ի թիվս այլնի, նշվել է, նաև որ Գ.Խաչատրյանը 2015 թվականից կանոնավոր կերպով բուժում է ստացել Գերմանիայի Դաշնության Մամբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական հաստատությունում, որտեղ թվով երեք վիրահատության է ենթարկվել: Վերջին անգամ ծանր և բարդ վիրահատության է ենթարկվել 2018 թվականի սկզբին՝ ողնաշարի հատվածում ինպլանտ է տեղադրվել, որից հետո պետք է պարտադիր հետվիրահատական վերականգնողական բուժում ստանար, որպեսզի խուսափեր վիրահատական բարդություններից և կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից, սակայն քանի որ ՀՀ-ում քննվող քրեական գործով հեռախոսազանգ է ստացել քննիչից և կանչվել հարցաքննության, անմիջապես դադարեցրել է հետվիրահատական վերականգնողական բուժումը, վերադարձել ու ներկայացել քննիչին, որտեղ Գ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Քանի որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, ուստի վիրահատությունն իրականացրած բժիշկ-պրոֆեսորի կողմից գրավոր տեղեկացվել է, որ նա պարտադիր պետք է շարունակի հետվիրահատական վերականգնողական բուժումը, որպեսզի խուսափի կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից: Այդ մասին հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին և միջնորդել ենք Գ.Խաչատրյանին մեկ շաբաթով թույլ տալ մեկնել Համբուրգ և բուժում ստանալ:

Նշված միջնորդության քննարկումը քննիչի կողմից հետաձգվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ Առողջապահության նախարարին հանձնարարվել է ՀՀ առաջատար մասնագետների մասնակցության բժշկական կոնսիլիում հրավիրել և պարզել, թե արդյոք Գ.Խաչատրյանի մոտ առկա է այնպիսի հիվանդություն, որը բուժման կարիք ունի: Բժշկական կոնսիլիումն արձանագրել է, որ Գ.Խաչատրյանին անհարժեշտ է կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, որը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում: Բնականաբար, այդ եզրակացությունը ստանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր լինելու բավարարել պաշտպանի միջնորդությունը և թույլատրել, որպեսզի Գ.Խաչատրյանը կարճաժամկետ մեկնի Գերմանիա և համապատասխան բուժում ստանա, ուստի վարույթն իրականացնող մարմինը Առողջապահության նախարարության հետ համաձայնեցված կարգով այնպես են արել, որպեսզի դեռևս 04.07.2019թ. տրված կոնսիլիումի եզրակացությունը չտրամադրվի վարույթն իրականացնող մարմնին և այն տրամադրվել է միայն 2 ամիս անց՝ սեպտեմբեր ամսին՝ Գ.Խաչատրյանին կալանավորելուց հետո, դրանից հետո նրան ևս զրկելով վիրահատության ենթարկվելու հնարավորությունից:

Բնականաբար, հետվիրահատական պարտադիր վերականգնողական բուժումը չստանալու հետևանքով առաջացել է կրկնակի վիրահատության անհրաժեշտություն, իսկ անհրաժեշտ կրկնակի վիրահատության չենթարկվելու, քրեակատարողական հիմնարկում շուրջ 5 ամիս որևէ բուժում չստանալու և միայն ցավազրկողների միջոցով ցավերը մեղմելու հետևանքով Գ.Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել, ինչի հետևանքով նույնիսկ շտապ օգնություն է հրավիրվել քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև նրա պաշտպանի միջնորդությամբ տեղափոխվել և հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ հրավիրված բժշկական կոնսիլումը ևս արձանագրել է նրա առողջության բացասական դինամիկան: Սակայն պետական իրավասու մարմինները բուժման անհրաժեշտության մասին տեղեկանալով՝ անմիջապես Գ.Խաչատրյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով նաև բուժման և առողջության պահպանման հնարավորությունից: Քանի որ 2020 թվականի հունվարի 23-ից Գ.Խաչատրյանի պաշտպանական թիմը պարբերաբար գրավոր բողոքներով պահանջել է նրան տեղափոխել բժշկական կենտրոն և ապահովել անհրաժեշտ բուժմամբ, սակայն դրանք անտեսվել են, ուստի փաստաբանական թիմն ի թիվս այլ գործողությունների, նաև բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Թեգեր: Գագիկ Խաչատրյան