Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ, գրում է Կոմմերսանտը։
Նրա խոսքով՝ դա գերիներին վերադարձնելու միակ ճանապարն է։ «Մենք ընդլայնում ենք ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Կշարունակենք պատերազմը մինչև ՀԱՄԱՍ-ի հանդեպ լիարժեք հաղթանակը»,- ասել է նա։
Բենիամին Նեթանյահուն նաև նշել է, որ «ՀԱՄԱՍ-ը վերացնելու» դեպքում կարելի է երաշխավորել, որ Գազան այլևս սպառնալիք չէ Իսրայելի համար»։ «Սա ժամանակ կպահանջի, բայց մենք միասնական ենք և մինչև վերջ պայքարելու վճռականությամբ լի»,- նշել է նա։