«2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ դիրքերում սպառազինության պրոբլեմ պաշտպանության բանակը չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի պրոբլեմ: Վստահաբար կարող եմ ասել, դա արձանագրենք, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայացնենք հասարակությանը»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նաև նշել է, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրվածներից միայն մեկ մարդ չի եկել՝ Յուրի Խաչատուրովը:
«Մենք ասել էինք, որ պատրաստ էինք անգամ գիշերով հավաքվել, եթե ինքը գար, որովհետեւ իր չգալով ինքը շատ կասկածներ հաստատեց հանձնաժողովի անդամների մոտ: Չասեմ՝ ինչ կասկածներ»,-նշել է նա։