Ավշարի համայնքապետարանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին հայտարարել են համայնքապետարանից՝ կոչ անելով մյուս համայնքներին ևս միանալ վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Ավշարի համայնքապետարանը համայնքի ղեկավարի գլխավորությամբ պահանջում է դավաճան վարչապետի հրաժարականը, ուղերձ է հղում Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներին և բնակիչներին հանդես գալ նման պահանջով և ակտիվորեն մասնակցել դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացներին»,-նշված է հայտարարության մեջ: