ԱԺ նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզի ղեկավար: Հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում:
Այսօրվա հանդիպման օրակարգում ընդգրկված է նաև մարզի գործող ղեկավար Անդրեյ Ղուկասյանին պաշտոնանկ անելու հարցը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, դեկտեմբերի 8-ին «Իմ քայլը» խմբակցության անդամ Արամ Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, ասել էր ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Նշենք, որ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018-ի հոկտեմբերի 10-ին, իսկ երեկ հրաժարական տվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրենց հրաժարականի դիմում էին ներկայացրել նաև Սյունիքի և Արարատի մարզպետներ Հունան Պողոսյանը և Գարիկ Սարգսյանը։ Նրանց այդ պաշտոններում փոխարինեցին համապատասխանաբար Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Թևոնյանը: