Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան:
Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն:
Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է»,- գրել է Ավինյանը:
Հայաստանն ու Ադրբեջանը հերթական անգամ գերիներ են փոխանակել Ռուսաստանի Դաշնության հետ եռակողմ համաձայնագրի շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ–ն` այս մասին այսօր հայտնել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:
Վերջինս նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 – ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։
«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցի և Երևան են վերադարձվել չորս հայ գերիներ», – ասել է Մուրադովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ վերադարձվել է 44 ռազմագերի։ Մինչ 44-ը մի քանի փուլով հայրենիք է վերադարձել գերիների մի քանի փոքր խումբ։ Ընդհանուր 57 գերի է վերադարձել ՀՀ։