Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Ավելի ուշ Արսեն Թորոսյանը վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին հաջողություն է մաղթում հետագա գործունեության մեջ: