Դատարանի որոշմամբ՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը` Էլիզաբեթ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Փարամազյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել հուլիսի 8-ին։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։