ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամ ունենալու պրակտիկային:
Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու կապակցությամբ:
Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ Սահմանադրական դատարանի որոշմանը, ըստ որի, հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները մնում են անփոփոխ:
«Ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և արտահայտում են ՀՀ ժողովրդի կամքը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ըստ միջազգային դիտորդների արձանագրությունների՝ ընտրությունները եղել են մրցակցային, ազատ, քարոզարշավի հնարավորությունները եղել են հավասար, հարգվել են հիմնարար իրավունքներն ու ազատությունը:
Փաշինյանը նշեց, որ այսպիսով՝ ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ում ՔՊ-ն կունենա 71, «Հայաստան»-ը՝ 29 և «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ: