ԱԺ քննարկում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը․ խոսքը անձին հրապարակավ վիրավորելու և զրպարտելու արարքները քրեականացնելու մասին է:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է ՍԴ-ի արտահայտած այն իրավական դիրքորոշմամբ, որի համաձայն՝ ՍԴ-ն հաշվի առնելով վարչապետի սահմանադրական կարգավիճակը և լիազորությունների ծավալը, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային իշխանության մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական խոսք ատելության, բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի և վարքագծի որևէ դրսևորում։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ վերջին շրջանում վտանգավոր է դարձել հատկապես հեռավար հայհոյանքը։
Ըստ նրա՝ մեր հասարակությունից պետք է վերացվի հայհոյանքը։ Օրենքի նախագծով առաջարկվում է քրեականացնել այն։
Մանրամասները՝ տեսանյութում։