Կառավարության որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։
Մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք, որ մինչև արդարադատության նախարարի պաշտոնը 24.05.2018-19.06.2019թթ․ Ռուստամ Բադասյանը եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը։