Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ նա մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։
ՀՀ վարչապետն արդեն ժամանել է Երևան։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-19-ը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետություն էր մեկնել։