Նման ընդդիմադիր գործունեությունը բոլոր տեսակի իշխանությունների համար նվեր է։ ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այս գործունեությունը, այս բառապաշարը, որն այս ժամանակահատվածում դրսևորվում է, նվեր է և հավատացեք՝ իշխանությունը դրանից միայն շահում է։ Երբ ՀՀ օրհներգը հնչում է և դրանից հետո պատգամավորը խոսում է իմ հանգստի մասին, դա միայն կարող է հետաքրքրել խոհանոցում և «Ֆեյսբուքում» նստած ինչ-որ քանակությամբ մարդկանց, բայց քաղաքական առումով դրանք զրո նշանակություն ունեն»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։