Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի։
Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։
«Կարգավորման գործընթացում առաջընթացը մենք տեսնում ենք, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմի միջոցով, այնպիսի քայլերով, ինչպիսիք են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելը, պահված անձանց ազատ արձակումը, մարդասիրական ականազերծումը և քաղաքական հաշտեցումը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: